ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունի հետ:
Էդմոն Մարուքյանն ու Չինաստանի դեսպանը հեռախոսազրույցում մասնավորապես անդրադարձել են երկու երկրներում կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև վարակի կանխարգելմանն ուղղված քայլերին:
Դեսպանը ներկայացրել է Չինաստանում ձեռնարկվող հակահամաճարագային միջոցառումները, պատմել այլ երկրներին Չինաստանի կողմից ցուցաբերվող հումանիտար աջակցության մասին:
Խոսակցության ավարտին Էդմոն Մարուքյանը ընդգծել է աշխարհում ստեղված նման ծանր իրավիճակում երկրների համագործակցության, համաճարագի կանխարգելման գործում երկու երկրների միջև արդյունավետ փորձի և ինֆորմացիայի պարբերաբար փախանակման կարևորությունը: