ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու պատժի կրման ռեժիմը փոխվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Նարեկ Ալոյանը։
«Այսուհետ Արսեն Արծրունին պատիժը կկրի բաց տեսակի ուղղիչ հիմնարկում, այսինքն՝ օրվա ցերեկային ժամանակահատվածում կլինի ազատության մեջ:
Այսպիսով՝ ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին դարձավ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին ցմահ դատապարտյալը, ով պատիժը կրելու է բաց տեսակի ուղղիչ հիմնարկում»,- նշված է գրառման մեջ։