ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
ՀՀ կառավարությունը հայտնում է, որ Հայաստանում դիմակի դեֆիցիտ չի լինի։
«2 խոշոր տեղական ընկերություններ արդեն 2 շաբաթ է, ինչ անցել են դիմակների հոսքագծային արտադրության»,- ասված է կառավարության ֆեյսբուքյան էջում։
Կից ներկայացված տեսանյութում նշվում է, որ դիմակների արտադրությամբ զբաղվող արտադրամասերից մեկը սահմանամերձ Արծվաբերդում է: Առաջիկայում նախատեսվում է Պառավաքարում ևս նոր արտադրամաս հիմնել:
Մանրամասները՝ տեսանյութում: