ԵՄ-ից մեզ ասում են՝ եկեք «ժամադրվենք, բայց չամուսնանանք», ամեն մի կոշկակար քաղաքագետի մի՛ հավատացեք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Անհնար է, որ Ռուսաստանը հետ քաշվի և ոչ շահեկան պայմաններով հաշտություն կնքի Ուկրաինայի հետ, նա ստանալու է իր ուզածը։ Զելենսկին հիմա իր կյանքի համար է կռիվ տալիս, եթե նա համաձայնվի այս պայմաններին, կարող է իշխանափոխության, հեղաշրջման, իրեն ձերբակալման միջավայր ստեղծվի, իրեն մեղադրեն ձախողելու համար։ Նա ուզում է խաղաղություն, լավ հասկացել է, որ ՌԴ-ի դեմ չի կարողանալու, պարզապես ուզում է իր ռեսուրսները թանկ գնով վաճառել։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հանրային գործիչ, պետական կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։

Բանախոսի համոզմամբ, Թրամփն Ուկրաինայից հեշտ չի հրաժարվի, կարթի վրա կպահի, որ ծախսած գումարները կարողանա հետ բերել։ Ուկրաինայում ով էլ գա իշխանության, ստորագրելու է ռեսուրսների շահագործման համաձայնագիրը։

Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններից, Ավետիսյանը նկատեց, որ օրերս ԵՄ պատգամավորները շատ հստակ Հայաստանին ասացին՝ եկեք «ժամադրվենք, բայց չամուսնանանք», ժողովուրդը պետք է դա հասկանա ու ամեն կոշկակար քաղաքագետի չհավատա։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։