ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշում է կայացրել կառավարության գործող կազմի հրաժարականի մասին։ Այս մասին հաղորդում է Բելթան:
Աղբյուրի հաղորդմամբ ավելի վաղ Լուկաշենկոն հանդիպում է անցկացրել, որի ժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում արմատապես փոխել նախարարների կաբինետի կազմը:
Լուկաշենկոն հայտնել է, որ նրանք, ովքեր տնտեսական ճգնաժամի ժամանակ չեն կարողացել կատարել իրենց աշխատանքը, պետք է կառավարությունից ուղարկվեն մեկ այլ աշխատանքի: Թե ում մասին է խոսքը, Լուկաշենկոն չի հստակեցրել:
Նոր կազմի ընտրման վերաբերյալ առաջարկները կքննարկվեն հունիսի 3-ին Բելառուսի նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ: