ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News
Вести Воронеж-ի հաղորդմամբ՝ Վորոնեժի սահմանապահները 16 տոննա ներմուծված ծխախոտ են առգրավել։ Անօրինական ծխախոտի հսկայական խմբաքանակը հայտնաբերվել է Երևանից Վորոնեժ ժամանած բեռնատար օդանավում։
Պիտակներից նկատվել է, որ բոլոր ծխախոտները հայաստանյան արտադրության են:
Ապրանքի վրա չեն եղել ակցիզային դրոշմանիշեր և ծխախոտային արտադրանքի համար պարտադիր հատուկ մակնշում։
Աղբյուրի հաղորդմամբ՝ սա վերջին մեկ ամսում Հայաստանից Վորոնեժ ներմուծված ծխախոտների երկրորդ խոշոր բեռն է. ապրիլի վերջին Կրասնոդարի սահմանապահները նույնպիսի առգրավել են ծխախոտ:
Վորոնեժում առգրավված բոլոր սիգարետների վաճառքի գինը ընդհանուր առմամբ վերցված գնահատվել է 70 մլն ռուբլի:
--0-- ՍՊ