ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է երկրում կորոնավիրուսի հունիսի 7-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.
Իրանում մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 2.364-ով՝ ընդհանուր կազմելով 171.789: Մեկ օրում երկրում գրանցվել է մահվան 72 դեպք. hիվանդության բռնկումից ի վեր, COVID-19-ից զոհվել է 8.291 մարդ:
Ծանր վիճակում է գտնվում 2.596 անձ:
Իրանում մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվածների թիվն ավելացել է 2.279-ով: Ընդհանուր առմամբ՝ երկրում ապաքինվել է 134.349-ը:
Մինչ այժմ կատարվել է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման 1.084.857 թեստավորում:
--0-- ՍՊ