ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
Մոսկվայում հունիսի 20-ին Կարմիր հրապարակում անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթի գլխավոր փորձը: Այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների վարչությունը։
«Մարզումներին ներգրավված էին հետևակային զորահանդեսային հաշվարկներ, մեխանիզացված ավտոշարասյուն, ավիացիայի զորահանդեսային համակարգ»,- ասված է հաղորդագրությունում։
--0—ՄՀ