ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հաստատել է, որ Մոսկվա է ժամանելու մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև։ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
--00—ՅՄ