ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն այն համոզմանն է, որ Սահմանադրական դատարանի դատավորների որոշ հայտարարություններ խախտել են քաղաքական զսպվածությունը: 24News-ի հետ զրույցում նա տարակուսելի համարեց այն հանգամանքը, երբ ՍԴ դատավորները քաղաքական բնույթի հայտարարություններ են անում:
Պատգամավորը նշում է, որ դատարանի նախագահները հաճախ որպես ֆեոդալներ, «շեֆեր» են դիտարկվում, ինչը, բնականաբար, այդպես չէ: Բայց, օրինակ, Հրայր Թովմասյանի դեպքում 99 տոկոսով ամենադատավոր լինելու «սինդրոմի» ընկալում կար:
Դառնալով ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի՝ որպես ՍԴ նախագահի լիզորությունները կատարողի հանգամանքին՝ Գրիգորյանն արձանագրեց՝ Գյուլումյանը նախագահի լիազորությունները կատարող չի կարող լինել, քանզի նրա լիազորություններն այսօր դադարեցվել են:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ