ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ապրիլի 29-ից ի վեր առաջին անգամ 6 000-ից պակաս է եղել: Նախօրեին գրանցվել է 5 940 վարակակիր: Մահացել է 85 հիվանդ, դուրս գրվել 3 258-ը:
Հիվանդներից 26.2 տոկոսի մոտ հիվանդությունն անցնում է առանց ախտանշանների: Վարակակիրների թվով կրկին առաջին տեղում է Մոսկվայի շրջանը:
--00--ԱԹ