ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ «Спутник V» պատվաստանյութի առաջին փորձնական խմբաքանական ուղարկել է շրջաններ։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է առողջապահության նախարարությունը։
«Փորձնական ծրագրի շրջանակում պատվաստանյութի առաջին խմբաքանակը ուղարկվել է ՌԴ սուբյեկտներ։ Այն առաջին հերթին ստանալու են ռիսկային խմբերում գտնվող մարդիկ»,- ասված է հաղորդագրությունում։
Ռուսաստանն օգոստոսի 11-ին աշխարհում առաջինն է գրանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը ստացել է «Спутник V» անվանումը։
-- 00—ՄՀ