ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Իրանի հունահռոմեական ըմբշամարտի չեմպիոն Նավիդ Նաֆկարին մահապատժի է ենթարկվել 2018 թ. երկրի տնտեսական քաղաքականության դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու համար:
Բացի հակակառավարական ակցիաներին մասնակցելուց, մարզիկը մեղադրվում է նաև իշխանական ռեժիմի դեմ պայքարող հատուկ խմբերի ձևավորման և անվտանգության գործակալի սպանության մեջ:
Ընդ որում` մարզիկը օգնության համար դիմել է միջազգային մի շարք կազմակերպությունների: Նա տեղեկացրել է, որ խոստովանական ցուցմունք է տվել խոշտանգումների ազդեցության տակ:
--00--ԱԹ