ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը հաջորդ շաբաթ կքննարկի օրինագիծ, որը թույլ կտա մահապատժի ենթարկել ահաբեկիչներին, գրում է Haaretz թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրին։
Ահաբեկչության համար մահապատիժ սահմանելու նախաձեռնությունը պատկանում է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրին։
Քննարկման ընթացքում խորհուրդը կքննարկի դրա հնարավոր հետևանքները միջազգային ասպարեզում։ Մարտ ամսին օրինագիծը նախնական հավանության է արժանացել Քնեսեթի կողմից, նշում է հրատարակությունը։
--00—ՅՄ