ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Այսօր՝ դեկտեմբերի 29-ի, Իրանում դատարանի որոշմամբ մահապատժի են ենթարկվել 10 հոգանոց դիվերսիոն խմբի 4 անդամներ, որոնք Մոսադի սպաների գլխավորությամբ երկրի անվտանգության դեմ լայնածավալ գործողություններ են իրականացրել։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
Նշվում է, որ խմբի անդամները, Մոսադի լրտեսների անմիջական հսկողության ներքո, փորձել են բացահայտել այն ուժերին, որոնք համագործակցում են երկրի անվտանգության ուժերի հետ և առևանգման, սպառնալիքների և ծեծի միջոցով մտադիր են նրանցից տեղեկատվություն ստանալ։
--00—ՅՄ