ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«RyanAir-ը ինքնարժեքից ցածր գնով թռիչքներ չի կատարել: Իմ հաշվարկներով ամեն թռիչք շահութաբեր դարձնելու համար, մեկ տոմսի նույնիսկ $200, այլ ոչ թմբկահարած €35 արժեքի, և բոլոր 189 նստատեղերը զբաղեցնելու պարագայում անգամ, ամեն մի թռիչք պետք է ֆինանսավորվեր Հայաստանի կողմից, մոտ $20.000 չափով:
Ինձ հիմա հետաքրքրում է մի հարց`
-արդյո՞ք այդ գումարները կանխավճարով չեն տրել նրան...
և սրանից բխող հաջորդ հարցը`
-եթե այո` ապա կա՞ այդ գումարների հետբերման մեխանիզմ:
Եվ վերջում, երրորդ հարցը`
-ինչո՞ւ է պետք ֆինանսավորել օտարերկրյա ավիաընկերություններին, ու հայտարարել ավիացիայում «հեղափոխական փոփոխությունների» մասին:
Տեղական ավիաընկերությունների հետ քննարկվե՞լ են արդյոք էդ «հեղափոխական» փոփոխությունների հնարավորությունը նրանց միջոցով:
ՀԳ. Ի՞նչ կարժենա (սուբսիդավորման տեսակետից) այդ փուչիկի պայթյունից խուսափելը»:
--00--ԱԹ