ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Թուրքիային ձեռնտու կլիներ առաջ տանել զինյալների ներգրավելու գաղափարը, որպեսզի Անկարան կարողանա արդարացնել Ադրբեջանի կողմից այս հակամարտությանը միջամտելը: Սիրիայի քրդական կուսակցության ներկայացուցիչը հերքել է Բաքվի՝ Հայաստանին հասցեագրված մեղադրանքներն՝ այն մասին, թե Հայաստանը շփման գծում օգտագործում է Իրաքից ու Սիրիայից տեղափոխված զինյալների:
РИА Новости-ի հետ զրույցում Սիրիայի քրդական ժողովրդավարական միություն կուսակցության ներկայացուցիչ Աբդուսալամ Ալին նշել է.
«Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում, օգտագործում է Իրաքից ու Սիրիայից տեղափոխված զինյալների, իրականությանը չի համապատասխանում»,- ասել է նա:
--00--ԱԹ