ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Եվրոպական միությունը կոչ է անում օտարերկրյա բոլոր վարձկաններին արագորեն և ամբողջությամբ դուրս բերել ԼՂ հակամարտության գոտուց: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը:
«ԵՄ-ն կարծում է, որ անհրաժեշտ է վերականգնել ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցությունները»,- ասել է նա:
Բորելը նաև նշել է` ԵՄ-ն ուշադրությամբ կհետևի ԼՂ-ում կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի դրույթների իրականացմանը, հատուկ ուշադրություն կդարձվի ՌԴ և Թուրքիայի համատեղ Դիտորդական կենտրոնի աշխատանքին:
--00--ԱԹ