ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Սիրիայից ժամանած տասնյակ վարձկաններ վերադարձել են Արցախի հակամարտության գոտուց։ Այս մասին հայտնում է The Wall Steet Journal-ը:
Պարբերականի փոխանցմամբ՝ հարյուրավոր գրոհայիններ Թուրքիայի կողմից ուղարկվել էին Արցախ, բայց շատերը չեն դիմանում կատաղի մարտերին: Մոտ 200 վարձկան խնդրում է իրենց հետ վերադարձնել: Նրանց մարտական ոգին կոտրվել է նաև սպանվածների արագ աճող թվի պատճառով:
Ընդ որում, վարձկանների աշխատավարձը կազմում է մոտ 2000 դոլար, և Արցախ մեկնել ցանկացողների թիվը չի նվազում:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--0--ԿԿ