ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան միկրոբլոգում ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է անում ակտիվացնել ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակը դադարեցնելու ուղղությամբ:
Ըատ Փայլանի՝ քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հարձակումները պետք է դադարեցվեն, պետք է անել ավելին այս պատերազմը կանգնեցնելու համար:
Հիշեցնենք, որ լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին, հայտնում են ՊԲ-ից:
Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:
--00—ԼՄ