ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ իրականացվող գործընթացներին:
«Մենք շարունակում ենք ակտիվ միջնորդական ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության գոտում արյունահեղության դադարեցմանը»,- ասել է նա:
Զախարովան հիշեցրել է, որ հոկտեմբերի 20-ին ու 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
«Շարունակում ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Միջնորդների հերթական հանդիպումը նախատեսվում է վաղը՝ Վաշինգտոնում»,- նշել է նա:
--00--ԱԹ