ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24news
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դերակատարություն է ունեցել ՌԴ-ն 44-օրյա պատերազմի դադարեցման գործում, հայտարարել է, որ դա ֆիքսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում, որի տակ ստորագրել են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարները․ «Դա չի կարող կասկածի տակ դրվել»,-ասել է նա։
Զախարովան ևս մեկ անգամ նշել է, որ 2020 թվականի պատերազմի քննությունը Հայաստանի ներքին գործն է և բոլոր հարցերը, որոնք ուղղվել են վարչապետ Փաշինյանին, ներքին ուսումնասիրության արդյունքների, ճշմարտությունը բացահայտելու վերաբերյալ հարցեր են։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ անձամբ Վլադիմիր Պուտինն է դադարեցրել ԼՂ-ի արյունահեղությունը և ՌԴ-ին մեղադրելը «սատանայի գործ է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ