Այս պահի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 273 մասնակից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

ak.jp

Ոստիկանությունից Sputnik Արմենիա -ին հայտնել են, որ այս պահի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 273 մասնակից։

Հիշեցնենք, որ իրավիճակն այս պահին թեժ է Հանրապետության ողջ տարածքում, այդ թվում՝ Երևանի բազմաթիվ փողոցներում։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնում, այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը գործող իշխանության նկատմամբ։

 

--00—ԼՀ