Կառավարության շենքի դիմացից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 3 մասնակից է բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

22.j

Կառավարության շենքի դիմաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած ակցիայի ժամանակ ոստիկանության բաժին երեք հոգի է բերման ենթարկվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

 Նախարարությունից տեղեկացնում են, որ ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։

--00—ԼՀ