ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Իրանը հայտարարել Է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ սեփական մշակման պատվաստանյութի փորձարկումներ սկսելու մասին: Իսլամական Հանրապետության Պարենի և դեղորայքի վերահսկողության կազմակերպության ներկայացուցիչ Քիյանուշ Ջահանփուրին:
«Կորնավիրուսի դեմ հայրենական մշակման պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա սկսվել են,- մեջբերում Է գործակալությունը Ջահանփուրի խոսքը:- Մեկ ամսվա ընթացքում այն կփորձարկվի կամավորների վրա»:
Նրա խոսքով՝ պատվաստանյութը երկու անգամով կներարկեն կորոնավիրուսի անալիզների բացասական արդյունքներով 18-ից մինչև 50 տարեկան կամավորներին: «Ներարկումներից հետո նրանց մոտ կստուգեն հակամարմինների եւ իմունիտետի մակարդակները,- ասել Է Ջահանփուրը:
--00—ՄՀ