ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News
Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հաջորդ շաբաթ կհասնի Իրան: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
«ՌԴ և Իրանի միջև ստորագրվել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի մատակարարման մասին համաձայնագիր, առաջին խմբաքանակը կբերվի փետրվարի 4-ին, երկրորդը՝ փետրվարի 20-ին, իսկ երրորդն արդեն փետրվարի վերջին»,- նշել է դեսպանը:
Ջալալին հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է երկու շաբաթը մեկ պատվաստանյութեր ուղարկել Իրան: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պատվաստանյութը կարտադրվի նաև Իրանում՝ համատեղ ուժերով: Առաջիկա 10 օրերին Իրանի առողջապահության նախարարությունից պատվիրակություն կժամանի Մոսկվա, որը բանակցություններ կանցկացնի այդ հարցով:
--00--ԱԹ