ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
Կորոնավիրուսի դեմ իրանական արտադրության «Ռեմդեսիվիր» պատվաստանյութը երեքշաբթի օրվանից մատակարարվում է Իրանի հիվանդանոցներ՝ վիրուսակիրների բուժման համար: Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին:
«Աշխարհում մինչ այս պահը կորոնավիրուսային հիվանդության բուժման վստահելի պատվաստանյութեր չեն հայտնաբերվել, սակայն «Ռեմդեսիվիր»-ն ու «Ֆավիպիրավիր»-ը դեղամիջոցներ են, որոնք նշանակում են բժիշկները: Մեր գործընկերները հատկապես նախընտրում են «Ռեմդեսիվիր»-ը, որի արդյունավետությունն ընդգծել են ԱՄՆ-ում ու Եվրոպայում»,- ասել է նա:
Նախարարը հայտնել է, որ եկող շաբաթ այս դեղամիջոցն արդեն վաճառքի կհանվի:
--00--ԱԹ