«Ռոմայի» հայտացուցակը «Ատալանտայի» դեմ խաղում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

սպորտ

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է կազմը, որը պատրաստվում է «Ատալանտայի» դեմ Իտալիայի առաջնության 13-րդ տուրի արտագնա հանդիպմանը։

Հայտացուցակում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը անցած տուրում գրավել էր «Տորինոյի» դարպասը, «Ռոման» հաղթել էր 3։1 հաշվով։

Մայրաքաղաքային ակումբի թվիթերյան էջի հարցումով Մխիթարյանը ճանաչվել էր այդ հանդիպման լավագույն խաղացողը «Ռոմայի» կազմից։

«Ատալանտա» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

--0--ԿԿ