ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Այսօր՝ մարտի 10-ին, ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամները՝ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, այցելել են ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն և հանդիպել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, հայտնում են ՀՅԴ-ից։
«Հանդիպմանը քննարկվել են բռնի տեղահանված Արցախի ժողովրդի հիմնախնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակները՝ հատկապես պատմական հայրենիք վերադարձի ուղղությամբ կատարվող քայլերը:
Կարևորվել է ՀՀ-ում արցախցիների արժանապատիվ ապրելու պայմանների ստեղծումը՝ թե իրավական և թե սոցիալ-հոգեբանական ոլորտներում:
Զրուցակիցներն ընդգծել են Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գոյության ու գործունեության կարևորությունը՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և վերականգնման գործում»:
--00—ՅՄ