ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 20, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ասում է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ստում է, երբ ասում է, թե ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձաժողովի պաշտոնն իշխանությունը խլելու միտում ունի: Բացատրում է՝ իշխանությունը կոնկրետ հիմքերով է Նաիրա Զոհրաբյանին զրկել հանձնաժողովի նախագահի պաշտոնից, բայց ըստ Դոնթի բանաձևի՝ հանձնաժողովի նախագահության տնօրինողը ԲՀԿ խմբակցությունն է, հետևաբար՝ խմբակցությունը կարող է հանձնաժողովի նախագահի մեկ այլ թեկնածու առաջադրել:
24News-ի դիտարկումը, թե իշխանությունն ինչո՞ւ է դյուրագրգիռ միայն ընդդիմադիրների արած արտահայտություններից (խոսքը Զոհրաբյանի «ժեխ» արտահայտության մասին է), ու, ինչո՞ւ, օրինակ, քննարկման հարց չի դարձնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «վնգստացողներ», «թաթիկներ կտրել» արտահայտությունը, Գրիգորյանն այսպես է մեկնաբանում. «Մեղավորությունը վարչապետինը չէ, որ վնգաստացողներ կան, ինքը խոսում է երևույթից, տալիս գնահատականներ: «Թաթիկները կտրել» արտահայտությունն ալեգորիկ է, խոսքը որևէ մեկի վերջույթները կտրելու մասին չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ