ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News
Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն բաց նամակ Է գրել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել կլիմայական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ եւ այն զետեղել Է Instagram-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մեկ օրում այն հավաքել Է գրեթե հինգ հարյուր հազար «լայք» եւ ավելի քան չորս հազար մեկնաբանություն:
Դերասանը, որը վաղուց Է զբաղվում բնապահպանական խնդիրներով, Ջո Բայդենին հորդորել Է դառնալ «կլիմայական նախագահ», որը կկարողանա մարդկությանը ետ քաշել «անդունդի եզրից», որտեղ նա հայտնվել Է:
«Դուք կարող եք այնպես անել, որպեսզի ամբողջ աշխարհում հանածո վառելանյութի փոխարեն օգտագործվի զուտ Էներգիա: Դա մեծ թվով աշխատատեղեր կստեղծի, կնվազեցնի վնասակար արտանետումները եւ զուգահեռաբար կվերացնի տնտեսական եւ ռասայական անհավասարությունը»,-վստահ Է դի Կապրիոն:
Նա նաեւ հավանություն Է տվել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների նվազեցման միջոցառումների մասին Փարիզի համաձայնագրին միանալու Բայդենի որոշմանը
--00—ՄՀ