ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի կողմից վարչապետին ուղղված նամակն ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ «Հոկտեմբերի 27»-ի անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով: Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Նաիրի Հունանյանը վարչապետին ուղղված նամակով պատրաստակամություն էր հայտնել մասնակցել «Հոկտեմբերի 27»-ի գործով անջատված մասի քննությանը՝ խոստանալով աջակցել բացահայտմանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նաիրի Հունանյանի նամակը Նիկոլ Փաշինյանին վարչապետը մակագրել էր Գլխավոր դատախազին։