ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ իրականացված ակցիայի ընթացքում 57 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին։ Այս մասին 24news-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք, որ կառավարության շենքի մոտ ակցիայի մասնակցիները փորձում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին թույլ չտալ մտնել կառավարության շենք։
--00—ՄՀ