ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Երևանի քաղաքապետարանի աշխատանքն ընթանում է բնականոն ռեժիմով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Որևէ մեկը չի կարող քաղաքային կառույցների աշխատակիցներին ստիպել կատարել օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններից դուրս գտնվող գործողություններ:
Լրատվամիջոցների հարգարժան գործընկերներին խնդրում եմ ցուցաբերել պատասխանատվություն, չտրվել տեղեկատվական սադրանքներին և տարածել միայն ճշտված տեղեկատվություն»,-գրել է խոսնակը։
--0--ԿԿ