ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Ես ուշադիր հետևում եմ մեր անդամ երկիր Հայաստանում վերջին իրադարձություններին ու հանգստություն, զսպվածություն և պատասխանատվություն կոչ անում: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը։
«Բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է քննարկվեն և լուծվեն խաղաղ ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջ՝ հասարակության քաղաքացիական ներկայացուցիչների մասնակցությամբ և ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխան», - ասված է Պեյչինովիչ-Բուրիչի հայտարարության մեջ:
Գլխավոր քարտուղարը նշել է, որ Եվրախորհուրդը «մնում է Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության տրամադրության տակ՝ այդ հարցում օգնություն տրամադրելու համար»:
--00--ԱՀ