Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:
 
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:
 
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի։

--00--ԱՀ