ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
ՏԱՍՍ-ը, հղում անելով Հունաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունը, հայտնում է, որ վերջինս խիստ մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության սրմանը և հակամարտության կողմերին զսպվածության կոչ անում:
«Առանձնակի մտահոգությամբ ենք հետևում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության աճին, որը խաղաղ բնակչության շրջանում զոհերի է հանգեցրել:
Բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների սեղանին»,-նշվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային և հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
--00—ԼՄ