ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում խուսափել հակաբիոտիկների չարաշահումից:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայն` հակաբիոտիկներն արդյունավետ չեն COVID-19-ի բուժման համար, քանի որ այս հիվանդությունը պայմանավորված է վիրուսով: Հակաբիոտիկները կարելի է նշանակել միայն ծանր ախտանիշներով հիվանդներին բակտերիալ թոքաբորբը բուժելու նպատակով»,- հայտնում են նախարարությունից:
--00--ԱԹ