Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը համատեղ հայտարարություն են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News 

հայտարարություն

Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ, որն ուղղված է դատախազների որակավորման բարձրացմանը և բազմաթիվ ուղղություններով գործընկերության ամրապնդմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:

--00--ԱԹ