ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ժամանել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

ՌԴ դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Զվարթնոց օդանավակայանում ՌԴ գլխավոր դատախազին դիմավորեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը»,- գրել է նա:

դատախազներ

--00--ԱԹ