Հաղարծին գյուղին հարակից անտառում քաղաքացին  ընկել և վնասել է կողերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ԱԻՆ

Ապրիլի 22-ին, ժամը 11:29-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղին հարակից անտառում քաղաքացի Դ․ Հ․-ն  ընկել և վնասել է կողերը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով (մոտ 1 կմ):

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ Դ․ Հ․-ին (ծնված 1974 թ.) պատգարակով մոտ 1 կմ իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

--00--ԱԹ