ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Ապրիլի 23-ին, ժամը 19:56-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի «Նավեր» կոչվող տարածքում քաղաքացի է մոլորվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ։
Ժամը 21։16-ին փրկարարները սկսել են մոլորված քաղաքացու որոնողական աշխատանքները։
--00--ԱԹ