ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Այսօր անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ՝ հայտնելով, որ Երևանի «Փակ շուկայի» դիմաց է՝ ժողովրդին հայտնի «Կապույտ մզկիթի» մոտ, և պատրաստվում է ահաբեկչություն իրականացնել, գրում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբ և ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։
Աղբյուրը նաև հայտնում է, որ ահազանգողը ներկայանալիս նշել է, որ ինքն ազգությամբ չեչեն է։
--00—ԼՄ