ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Լրտեսության և օտարերկրացիների դեմ սպանության փորձ կազմակերպելու կասկածանքով Թուրքիայում ձերբակալված Ռուսաստանի 6 քաղաքացիներն ազգությամբ չեչեններ են: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով ոստիկանությանը:
Մի քանի օր առաջ Ստամբուլում ձերբակալվել էին ՌԴ 6 քաղաքացիներ, սակայն մինչ այժմ թուրքական լրատվամիջոցները չեն հրապարակում նրանց անունները:
Ըստ տեղեկությունների՝ խուզարկման ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել են զենք-զինամթերք, ինչպես նաև ռուսական անձնագրեր: Հետաքննությունը շարունակվում է:
--0--ԿԿ