ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Մայիսի 1-ին Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանի եւ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ հյուրընկալվեցին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Հյուրերը ծանոթացան բացառիկ ձեռագրերի հավաքածուներին, հայ մշակույթի պատմությանը:
Նույն օրը պատվիրակության անդամներն այցելեցին Կապույտ մզկիթ:
--00—ԼՄ