ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Ազգային ժողովն ապրիլի 1-ին ընդունել էր ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով ռեյտինգային ընտրակարգը վերացվել էր։ Համաձայն օրինագծի՝ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ չի ստորագրելու օրենքը, բայցև չի դիմելու Սահմանադրական դատարան դրա սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար:
«Հանրապետության նախագահն օրենքը քննարկել է մի շարք կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները:
օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները հանգեցրել են այն եզրակացության, որ սահմանադրականության տեսանկյունից օրենքն առերեւույթ խնդրահարույց չէ»,– ասել էր նախագահը։
--00—ԼՄ