ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Կորոնավիրուսի դեմ AstraZeneca տեսակի պատվաստանյութով արդեն կարող են պատվաստվել 18 տարեկանից բարձր քաղաքացիները՝ կամավորության սկզբունքով:
Այս պահին Հայաստանում գործում են AstraZeneca և Sputnik V պատվաստանյութերը։ Առողջապահության նախարարությունը AstraZeneca-ի կիրառման տարիքային շեմն իջեցրել է և սահմանել, որ քաղաքացիները պատվաստման համար կարող են դիմել պոլիկլինիկա։ Sputnik V-ն շարունակում է հասանելի մնալ միայն ռիսկային խմբերի անձանց համար։
Առողջապահության նախարարությունը պարզաբանել է՝ AstraZeneca-ի դեպքում փոփոխություններն իրականացվել են՝ հաշվի առնելով քաղաքացիների՝ պատվաստվելու ցանկությունը։
Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը նշում է՝ թեև AstraZeneca-ով պատրաստվելիս երիտասարդների մոտ թրոմբների առաջացման ռիսկն ավելի մեծ է, բայց առհասարակ պատվաստանյութից նման խնդիր առաջանալու հավանականությունը բավականին ցածր է՝ չնայած առաջացած աղմուկին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ