ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
AstraZeneca դեղագործական ընկերությունը հավաստիացրել Է, որ առաջին եռամսյակում Եվրամիությանը կմատակարարի 9 մլն չափաբաժնով (30 տոկոսով) ավելի պատվաստանյութ, քան ավելի վաղ խոստացել Էր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին հայտարարել Է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«AstraZeneca-ն առաջին եռամսյակում 9 մլն լրացուցիչ չափաբաժին կմատակարարի (ընդամենը 40 միլիոն) այն առաջարկի համեմատությամբ, որն արվել Էր անցյալ շաբաթ, եւ մատակարարումները կսկսի պլանավորված ժամկետից մեկ շաբաթ ավելի շուտ»,-հետեւում Է Եվրահանձնաժողովի ղեկավարի՝ Twitter-ում զետեղված հաղորդագրությունից:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հավելել Է, որ ընկերությունը նաեւ կընդլայնի իր արտադրական հզորությունները Եվրոպայում: Ֆիրմայի պատվաստանյութը, որը վերջին օրերին կտրուկ քննադատություն Է առաջացրել Եվրամիությունում, ինչպես բացատրել Է նրա ղեկավարությունը, անբավարար արտադրական հնարավորությունների պատճառով իր պարտավորագրային պարտավորություններից հրաժարվելու համար, հունվարի 29-ին ստացել Է Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) թույլտվությունն իր արտադրանքը Եվրամիության շուկա թողարկելու համար:
Սա երրորդ պատվաստանյութն Է, որն ստացել Է ԵՄ-ի կարգավորիչի հավանությունը: Մինչ այդ EMA-ն հավաստագրել Էր Pfizer/BioNTech եւ Moderna ընկերությունների արտադրության պատրաստուկները: AZD1222 վեկտորային պատվաստանյութը, Օքսֆորդի համալսարանի գիտնականների հետ համատեղ, մշակվել Է AstraZeneca դեղագործական ընկերության մասնագետների կողմից:
Վեկտորային պատվաստանյութերի գործողության սկզբունքն այն Է, որ դրանք պարունակում են նոր տիպի կորոնավիրուսի թույլացված եւ անվնաս վիրուս եւ գեն: Եվրամիությունը, ավելի վաղ ստորագրված համաձայնագրին համապատասխան, պետք Է մոտավորապես 80 մլն չափաբաժին պատվաստանյութ ստանար այս տարվա առաջին եռամսյակում:
Բայց արտադրական հզորությունների անբավարարության մասին ընկերության հայտարարությունը երկյուղներ առաջացրեց, որ ԵՄ-ն միայն շուրջ 30 միլիոն չափաբաժին կստանա։
--00—ՄՀ