ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին կժամանի Երևան, որտեղ մայիսի 6-ին նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի ղեկավարության հետ։ Այնուհետ մայիսի 10-11-ին կմեկնի Բաքու: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նշելով, որ շփումներում նախատեսվում է է «մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ»: Բայց բանակցությունների գերակա թեման կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը:
«Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտներին», – ասել է Զախարովան:
--00—ՄՀ