ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Հունիսի 2-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի շրջանակում անդրադարձ է եղել Հայաստան- Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության ստորագրումից հետո տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման խնդրին, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Շառլ Միշելը Եվրամիության անունից նաև պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացի մեկնարկին՝ կոչ անելով թափանցիկության պայմաններում գործակցել Ադրբեջանում պահվող անձանց, ականազերծման և մարդասիրական այլ հարցերի:
Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման համար, ապա ընդգծել, որ Հայաստանը դեռևս չի արձագանքել այդ կոչին:
--00—ԼՄ